00:00:00

Ուժայիններն Աթամբաեւին տարել են անհայտ ուղղությամբ. ԶԼՄ-ներ

00:43, 08 օգոստոս 2019 Իրավական

Ղրղզստանի ուժային կառույցների աշխատակիցները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով April հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Աթամբաեւին հանել են տնից եւ տարել անհայտ ուղղությամբ: Ուժային կառույցների աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ Աթամբաեւին տարել են ուղղաթիռով: Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը պարբերականին հայտնել է, որ օպերացիայի ընթացքում հատուկջոկատայինները մարտական զենք չեն կիրառել, նրանք միայն ռեզինե փամփուշտներ են ունեցել: Այժմ օպերացիան շարունակվում է: Ավելի վաղ հայտնի է դարձել Աթամբաեւի տան գրոհման մասին: Շենքում գտնվում են նախկին նախագահի աջակիցները, որոնցից մի քանիսը վնասվածք է ստացել: Ականատեսները հայտնել են 10 վիրավորի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր