00:00:00

Նալբանդյան գյուղում դանակահարության համար մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդու

00:25, 08 օգոստոս 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նալբանդյան գյուղի բնակչի կողմից համագյուղացու առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդու: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի հունիսի 18-ի ժամը 19-ի սահմաններում, Նալբանդյան գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, առերևույթ հանցագործություն կատարած անձը իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածել է 1964թ. ծնված համագյուղացուն՝ պատճառելով ծանր մարմնական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր