00:00:00

Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր. Նիկոլ Փաշինյան

22:56, 07 օգոստոս 2019

Այս տարի հաստատել ենք 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից: Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները: Այս ծրագրերի շրջանակներում. - 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբբարեկարվեն, - 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, - 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր, - 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում, - 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր, - 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր, - 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ, - 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր, - 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ»,- գրել է վարչապետը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր