00:00:00

ՀՖՖ նախագահը պարգևատրվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի շքանշանով

16:20, 07 օգոստոս 2019 Սպորտ

Օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում տրվեց Համահայկական 7-րդ խաղերի մեկնարկը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, ով պարգևատրվել է: ՀՖՖ նախագահը Համահայկական 7֊րդ ամառային խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար պարգևատրվել է համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվո նշան շքանշանով: Հիշեցնենք, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերի անցկացման օրերն են օգոստոսի 5-17-ը։ Այս տարի նշվում է խաղերի 20-ամյակը: Մրցումային առաջին 3 օրերը կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-17-ը՝ Երևանում: Խաղերին մասնակցում է 35 պետություն, 161 քաղաք։ Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների՝ մարզական պատվիրակությունների կազմում ընդգրկված մարզիկների, մարզիչների, միությունների ներկայացուցիչների, մրցավարների թիվը հասնում է մոտ 5300-ի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր