00:00:00

«Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Շշի Մելոյից դատավորը»

03:22, 07 օգոստոս 2019 Իրավական

Ադոնայի իրավապաշտպան կազմակերպության անդամ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԻՔ ԿԱՐՈՂ Է ՈՒՆԵՆԱԼ ՄԵԼԻՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ ՝ ( ՇՇԻ ՄԵԼՈ ԻՑ) ԴԱՏԱՎՈՐԸ Նախկինում նշել էի,որ Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը,որի վարույթում է գտնվում Մելիք Մանուկյանի ( Շշի Մելոյի ) եղբոր Ռ.Մանուկյանի կալանավորման միջնորդությունը ըստ լուրերի վերջիններիս հետ գտնվում է ջերմ և մտերմիկ հարաբերությունների մեջ: Նշել էինք նաև,որ ըստ օդում կախված լուրերի,անկախ այն հանգամանքից,որ Մելիք Մանուկյանի ( Շշի Մելոյի ) եղբայրը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ , փաստացի բռնվել է հանցանքը կատարելուց անմիջապես հետո ,այնուամենայնիվ դատավոր Ավագյանը որոշել է վերջինիս խոշոր գրավի դիմաց բաց թողնել և չկալանավորել: Միջնորրդությունը վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել էր այսօր և որոշումը գործող պրակտիկայի համաձայն նույնպես պետք է կայացվեր այսօր: Սակայն նոր տեղեկություն ստացանք,որ դատավոր Հովհաննես Ավագյանը դատական նիստը անսպասելի հետաձգել է մեկ օրով և որոշումը կհրապարակի վաղը: Մելիք Մանուկյանի մերձավոր շրջանակներից հայտնի դարձավ,որ իրենց կարծիքով Դատավորի սույն պահվածքը առերևույթ կասկածներ է հարուցում և իրենց կարծիքով դատավորը հավանական է ինչ որ ակնկալիքներ ունի Մելիք Մանուկյանից ( Շշի Մելոյից ), բայց ինչ ակնկալիք չմանրամասնեց: Հիշեցնենք ,որ Կոտայքի դատարանը ,որի նախագահը հենց Հովհաննես Ավագյանն է, վերջերս հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի մեջ,խոշոր չափի կաշառք վերցնելու պահին ձերբակալվել էր Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,կրկին դատավոր Ավագյանի մտերիմ,դատավոր Գագիկ Հեբոյանը: Դատավոր Գագիկ Հեբոյանին կաշառք վերցնելու պահին ձերբակալել էր Ազգային Անվտանգության Ծառայությունը,կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր գործառույթները իրականացնելիս: Սպասենք դեպքերի հետագա զարգացումներին:
Արտակ Գալստյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր