00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

22:35, 06 օգոստոս 2019

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ստեփանակերտում արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱԳՆ-ն այն որակել է որպես ագրեսիվ, որն ակնհայտ հակասում է երկար տարիներ ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ձգվող բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի ղեկավարների վերջին հանդիպման ընթացքում արված քննարկումներին։ «Այն նաև հանդիսանում է լուրջ հարված բանակցային գործընթացին։ Այն հակասում է Հայաստանի կողմից արված հայտարարություններին՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Ստեփանակերտում Փաշինյանի ելույթը ցույց տվեց նրա իրական դեմքը»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր