00:00:00

«Շիրակ» օդանավակայանում երբևէ ավիավառելիքի խնդիր չի եղել. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ

00:14, 07 օգոստոս 2019

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մատուցել և շարունակում է մատուցել օդանավակայանային բարձր մակարդակի ծառայություններ` հիմքում ունենալով անվտանգության, սպասարկման և որակի ամենաբարձր չափանիշները:  Այս մասին ասվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ մամուլի հաղորդագրությունում։ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից բարձրացված հարցի հետ կապված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունն արդեն իսկ իրականացնում է ներքին ուսումնասիրություններ և ստուգումներ՝ ստեղծված իրավիճակը պարզելու համար, ինչպես նաև կապի մեջ է ավիաընկերության հետ: Արդյունքների մասին կտեղեկացնենք այն պատրաստ լինելուն պես և հորդորում ենք ժամանակից շուտ եզրահանգումների տեղի չտալ: Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ «Շիրակ» օդնավակայում երբևէ ավիավառելիքի սպասարկաման հետ կապված որևէ խնդիր չի եղել»,– ասվում է  հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր