00:00:00

Արցախում խժդժություններն անթույլատրելի են. Արթուր Վանեցյան

23:38, 06 օգոստոս 2019

Արցախը յուրահատուկ վայր է ու Արցախում պետք է լինի կայունություն, Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Արցախում հնարավոր լարվածությանը։ «Անցանկալի է Արցախում ցանկացած տիպի խժդժությունները ու Արցախի կայունությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի վրա», - նշեց նա։ Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը, որպես ԱԱԾ տնօրեն, իր պարտականությունները կատարելիս պարտադիր հաշվի է առնում այդ հանգամանքը ու, ընդհանուր առմամբ, անվտանգային համակարգը կառուցելիս առաջնորդվում են այդ սկզբունքով՝ Արցախը պետք է լինի կայուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր