00:00:00

Սեւանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված է 5 գետ. Էրիկ Գրիգորյան

23:08, 06 օգոստոս 2019

Սեւանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետ, Ծակքար, Շողվագ, Մասրիկ եւ Արգիճի գետերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Սեւանա լիճ թափվող գետերի մոնիթորինգ , Հուլիս 2019թ. Շրջակա միջավայրի նախարարության մոնիթորինգի եւ տեղեկատվության կենտրոնը Սեւանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Սոթք, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ, Գավառագետ գետերի տասնութ դիտակետում: Սեւանա լիճ թափվող գետերից կենսածին նյութերով աղտոտված են Գավառագետը, Ծակքար, Շողվագ, Մասրիկ, Արգիճի գետերը: Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերի՝ առանց պատշաճ մակարդակով մաքրվելու արտահոսքերը, ինչպես նաեւ գյուղատնտեսական հոսքաջրերը: Ամբողջապես չմաքրված կոմունալ-կենցաղային կեղտաջրերը իրենց հետ գետեր, իսկ այնուհետեւ լիճ են տանում ազոտի եւ ֆոսֆորի զգալի քանակություն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր