00:00:00

Ուժեղացված ծառայություն Սյունիքում․ բացահայտվել են հանցագործության դեպքեր

00:30, 07 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 3-ին ու 4-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Տարբեր կասկածանքներով և հանրային վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 26 անձ։ Նախկինում դատապարտված և մարզում բնակվող անձանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են հացագործության դեպքեր։ Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել, երեք տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Բացի այդ, երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 94 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։   https://www.youtube.com/watch?v=cGBU1ZMFxqE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր