00:00:00

Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ. Հակոբ Ճաղարյանը՝ «Պոբեդայի» շուրջ ստեղծված խնդրի մասին

21:30, 06 օգոստոս 2019

Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով «Պոբեդա» ավիաընկերության հետ կապված լուրերին: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև. «էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին: Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի: Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ` 1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել: 2. Որոշել են իրենք էլ օգտվեն դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից: 3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա: Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ: Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ: Նախ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել: Հետո` նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը: Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը: Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՏԱՍՍ գործակալությունը հայտնել էր, որ թռիչները դադարեցվում են վառելիքի թերլիցքավորման պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր