00:00:00

Ոստիկանները հայտնաբերեցին 21-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձին (տեսանյութ)

21:53, 06 օգոստոս 2019 Իրավական

Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնեց, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։ Աղջկանից հաղորդում ընդունվեց, ապա նրա հետ պատահածի մասին տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Ջերմուկի բաժին։ Ջերմուկի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, կարճ ժամանակում պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը հայտնաբերվեց հենց հաղորդման օրը և բերման ենթարկվեց ոստիկանության ոստիկանության Ջերմուկի բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։   https://www.youtube.com/watch?v=kyKeNRlprvs

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր