00:00:00

Հաճոյանալ ցանկանում եմ միայն երեխաներիս, ծնողներիս՝ նույնպես. Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու մասին

19:27, 06 օգոստոս 2019

Հաճոյանալ ցանկանում եմ միայն իմ երեխաներին, ծնողներիս՝ նույնպես, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը, կարծես, փորձում է հաճոյանալ ՀՀ իշխանություններին։ «Ոչ մեկին հաճոյանալու կարիք չունեմ, բայց շատ շահագրգռված եմ ՀՀ իշխանությունների հաջողություններով։ Չարացած չեմ, չեմ ուրախանում ձախողումներով», - ասաց նա։ Արայիկ Հարությունյանն ընդգծեց՝ քաղաքական կուրություն է ՀՀ իշխանություների հաջողությունները չտեսնելը. «Ես չեմ ուզում լինել քաղաքական կույր», - ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր