00:00:00

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և ծովում լողալու արգելքը հանվել է. դեսպանություն

19:15, 06 օգոստոս 2019

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Աջարիայի (Բաթումի, Քոբուլեթի, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա, և ծովում լողալու արգելքը հանվել է։ Գուրիայի (Ուռեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը»,-ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր