00:00:00

Ոստիկաններն Իջեւանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

20:36, 06 օգոստոս 2019 Իրավական

Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, օգոստոսի 5-ին  Ժամը 4-ն անց 30-ի սահմաններում  Իջևանի ռեստորաններից մեկի մոտ ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով «Վոլվո» մակնիշ բեռնատար են կանգնեցրել, որի բեռնախցիկը կնիքված է եղել: 29-ամյա վարորդը, որ Արարատի մարզի Դարակերտ գյուղից է եղել, առանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու` հայտնել է, որ մեքենայում 15 խ/մ կողահատ տախտակներ են բարձված: Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փայտանյութը պատկանում է Բերդավան գյուղի 39-ամյա մի բնակչի: Նա հրավիրվել  է բաժին: Տախտակները Նոյեմբերյանում էր ձեռք բերել: Բեռնատարի զննությամբ 16 խ/մ-ից ավելի հաճարենու և կաղնու կողահատ տախտակներից զատ իրավապահները հայտնաբերել են նաև 245 պարկ փայտածուխ: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր