00:00:00

Կարո Ղուկասյանը մանրամասնել է, թե ինչու է աշխատանքից ազատվել

17:16, 06 օգոստոս 2019

Ինչպես հայտել ենք, ՊՎԾ պետի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է ՊՎԾ աշխատակից Կարո Ղուկասյանին։ Վերջինս այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով․ «Այսօր ՀՀ ՊՎԾ ժամանակավոր Արգիշտի ԷԼԲԵԿԻ Քյարամյանի հրամանով ես ազատված եմ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։ Պատճառը հաստիքը կրճատումն է չնայած այն հանգամանքին, որ ժամանակավոր պետը և իր տեղակալը իրենց ծանոթ «բարեկամ» ներին տեղավորել են գործի»։ Irakanum.am-ի թղթակիցը հեռախոսակապ հաստատեց Կարո Ղուկասյանի հետ՝ փորձելով վերոնշյալի հետ կապված՝ մեկնաբանություն ստանալ։ «Ես առանձնապես մեկնաբանելու բան չունեմ: Հիմնական ասելիքս ներկայացրել եմ ֆեյսբուքյան գրառմանս մեջ: Միայն, եթե հարցնեք` ում նկատի ունեմ` ասելով, որ իր ծանոթ-բարեկամի է բերել, աասեմ, որ խոսքը իր սանիկի մասի է, որը վարչության պետի տեղակալն է»,- ասաց Կարո Ղուկասյանը: Հարցին` իսկ Ձեր աշխատանքի որակի հետ կապված` դժգոհություն եղե՞լ է, Կարո Ղուկասյանը պատասխանեց` ոչ, բայց վերջերս կարծես թե նման պահ է հասունանում: «Եվ եթե այդ պահը հասունանա, դա արհեստական արված բան է լինելու. ես սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- եզրափակեց Կարո Ղուկասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր