00:00:00

Սև ծովի Աջարիայի հատվածում հանվել է լողալու արգելքը

14:05, 06 օգոստոս 2019

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի ծառայությունը: «Աջարիայի (Բաթում, Քոբուլեթ, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա և ծովում լողալու արգելքը հանվել է։ Գուրիայի (Ուրեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը»,- նշված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր