00:00:00

Հանցագործը բռնություն է կիրառել տանտիրուհու նկատմամբ, այնուհետև հափշտակել ոսկյա զարդեր

17:34, 06 օգոստոս 2019 Իրավական

Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 6–ին ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Ժամը 08։20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Պտղնի գյուղի Նոր թաղամասի 36 տուն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝  հանցագործը տան մեջ բռնություն է կիրառել տանտիրուհու նկատմամբ, այնուհետև հափշտակել ոսկյա զարդեր և դիմել փախուստի։ Տանտիրուհուն Աբովյանի շտապօգնության բժիշկները տեղափոխել են հիվանդանոց։ Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ տանտիրուհին աչքի մասում վնասվածք է ստացել տուն ներս մտած անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր