00:00:00

«Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարների ներդրում կատարում ՀՀ-ում». վարչապետ

23:52, 05 օգոստոս 2019

«Իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն, մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետև հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է»,- Վերածննդի հրապարակում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իրականացված ու իրականացվող ներդրումների մասին. «Շատ են ասում՝ կապիտլան ու ներդրումը հայրենիք չունեն, բայց համաձայն չեմ, որովհետև հայկական կապիտալը հայրենիք ունի ու այն ՀՀ-ն է, Արցախն է: Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Թումո կենտրոնները ստեղծվել, եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու է Ազնավուրի ընտանիքը որոշել նրա կենտրոնական տուն-թանգարանը ՀՀ-ում ստեղծել, եթե կապիտալը հայրենիք չունի, ինչու էր Քըրքորյանը 100 մլն դոլար նվիրաբերում ՀՀ-ին: Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչո՞ւ են Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդնում ՀՀ-ում»,- շարունակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր