00:00:00

«Անիմաստ է ՀՀ կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ». Նիկոլ Փաշինյան

23:31, 05 օգոստոս 2019

Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Արցախում սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ու ԼՂ հարցին: «Ընտրություններին ՀՀ-ն հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման ու դրա միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր: Ամենակարևորը՝ բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: ՀՀ-ի ու Արցախի հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է ու բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավել ներհայկական հարցեր լուծելու համար, կարժանանան հայ ժողովրդի ու նրա լեգիտիմ ներկայացուցիչ ՀՀ կառավարության ամենակոշտ հակազդեցությանը: ՀՀ-ն ու Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա առանցքային, դատարանները պետք է լինեն անկախ, արտոնյալների առկայությունը պետք է բացառել: Արցախի հարցի կարգավորման բանակցությունների արդյունքում ՀՀ-ի ու Արցախի կառավարությունների համար ընդունված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն ժողովրդական հավանության դեպքում... Անիմաստ է ՀՀ կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր