
Ինչպես հայտնի է, դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են։ Երեկ ԲԴԽ–ն պարզաբանել է, թե ինչու են կասեցվել դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։ Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել։ Դատավորի աշխատասենյակը խուզարկել էին:
Պաշտոնական հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «ույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեսյբուքյան էջում երեկ գրել է, որ արդեն շուրջ 50 փաստաբաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը, վստահ է՝ նրանց թիվը բազմապատկվելու է։
«Այսօր, սակայն, դատավոր Դավիթ Գրիգորյանի պարագայում գործի է դրվել էլ ավելի եղկելի պատժիչ գործընթաց, որի միակ նպատակը նրան իշխանությանն անհաճո որոշման համար պատճելն է` միաժամանակ վախեցնելով նաև մյուս դատավորներին։ Կարժում եմ, որ նման իրավիճակում փաստաբանությունն իրավունք չունի լուռ հետևելու Հայաստանի առանց այդ էլ հիվանդ դատական համակարգի վերջնական ոչնչացմանը», - իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանը Irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Նախորդ տարի մայիսի 2-ին հայ ժողովուրդը հեղափոխության պիկ գրանցեց։ Դրանից հետո ՀՀ դատական համակարգն իր իրավական ու քաղաքական լեգիտիմությունը կորցրել է։ Դա նույնն է, որ Գերմանիան Հիտլերից հետո դատարանի հին դատավորները, փաստաբանները շարունակեին իրենց ֆոկուսները խաղալ։
Այդ մարդը մեղադրվում է Սահմանադրական կարգի տապալման մեջ, թող իրենք իրավական նորմերով ապացուցեն, որ դա այդպես չէ ու ֆոկուսներ չանեն։ Մենք մի ժողովուրդ ենք, որն աշխարհին Մխիթար Գոշ է տվել։ Մենք քրիստոնեական նորմերի մեջ ենք, իրավունքն ունի բարոյական հիմքեր, իսկ եթե իրավունքը չունի բարոյական հիմք, դա իրավունք չէ։ Ռուսոն ասում էր՝ ժողովրդի կողմից չհաստատված օրենքն օրենք չէ։
Կրկնում եմ՝ մայիսի երկուսին հայ ժողովուրդը մերժել է Սերժի ու Ռոբերտի ռեժիմը, մերժել է այդ ռեժիմմն ամեն ինչով՝ դատարաններով, Սահմանադրական դատարաններով։ Դրանից հետո այդ բոլորը արժեք չունեն։ Եթե չեն հավատա իմ խոսքին, թող փողոց դուրս գան, քաղաքացիներից հարցնեն՝ քանի՞ հոգի է հավատում ՀՀ դատավորներին ու դատարաններին։ Իսկ հետապնդման մասին խոսելն անհասկանալի է»։
Քաղաքագետը նշեց՝ փնովում է այս իշխանություններին, քանի որ նրանք չկարողացան մի գիշերում փոխել այդ դատավարներին։
«Խոսում են հետապնդման մասին, բայց այդ մարդը ու ևս մի երկու հոգի ողջ հայ ժողովրդին մատների վրա խաղացնում են», - ասաց Լևոն Շիրինյանը։
Հարցին՝ այսինքն՝ նկատի ունեք, որ դատավոր Դավիթ Գրիգորյա՞նն է ողջ հայ ազգին մատների վրա խաղացնում, քաղաքագետը պատասխանեց․ «Այո՛, նա, Թովմասյան Հրայրը և նա, ով Քոչարյանին բաց թողեց։
Թող գնան, դատարանում ապացուցեն, որ Քոչարյանը չի արել այն, ինչի մեջ մեղադրվում է։ Թող թողնեն հեղափոխությունն առաջ շարժվի, այս ժողովուրդը հանգստանա և երկիրը կարգի գա։ Ես լինեի, մի գիերում բոլոր դատավորներին կփոխեի։ Գեներալ դը Գոլը հենց այդպես վարվեց․ դա մի գիշերում փոխեց ողջ Ֆրանսիայի դատավորներին։ Հիմա կա մի դատարարան, որին կպած է «կոռուպցիա» անվանումը։ Այնպես չէ, որ դատարաններում բացարձակ բարեխիղճ մարդիկ չկան, իհարկե, կան․ ամեն տեղ էլ կան ազնիվ ու լավ մարդիկ, բայց այդ դատական համակարգը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին սպասարկող դատարան է, գողապետության շահերը սպասարկած դատարան է եղել այս դատարանը»։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց՝ դատավոր Դավիթ Գրիգորյանը շատ անհաջող դատավոր է։ Քաղաքագետի խոսքով՝ իշխանության թուլության պատճառով է, որ մինչ օրս անբարեխիղճ դատավորների լիազորությունները կասեցված չեն։
«Իսկ դատական իշխանություն չկա ընդհանրապես։ Ես լինեի քաղաքական իխանություն, վաղուց փոխել էի դատավորներին։ Ժողովուրդն ապստամբել է պետության դեմ, չէ՞։ Ապստամբելուց հետո նորից նույն դատավորին պետք է դիմե՞ն։ Բա ինչո՞ւ է ժողովուրդն ապստամբել․ մարդիկ դժգոհ են եղել դատարանից, բժշկից, դասախոսից․․․ փոխանակ երկիրը կարգի բերեն, ֆոկուս են անում։ Թող նայեն այդ դատավորների ունեցվածքն ինչպիսին է, ու կհասկանան՝ լավ դատավոր է, թե ոչ։ Սա իշխանության թուլությունից է, որ սրանք սկսեցին այսպես անել։ Ցանկացած քաղաքական փոփոխություն փոխում է նաև արդարադատությունը։ Գողապետության շահերը սպասարկող դատավորները պետք է մնա՞ն․ դա իշխանության թուլությունն է», - ասաց քաղաքագետը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում նշեց՝ դեռևս չի տեսել ԲԴԽ-ի ներկայացրած հիմնավորումը՝
կապված դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման հետ, բայց, այդուամենայնիվ նշեց․ «Նախ, պետք է ասեմ՝ դեռ իրավական առումով չեմ տեսել ԲԴԽ-ի որոշումը և այդ առումով հիմքերի մասին չեմ կարող խոսել, բայց, ընդհանուր առմամբ, պետք է ասեմ մեր իշխանությունները դատական համակարգի նկատմամբզգուշավոր չեն՝ իրենց գործողություննների առումով՝ սկսած դատարանների դռների շրջափակումից, վրջացրած ՍԴ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակով։
Կոնկրետ այս դեպքի հետ կապված՝ որևէ մեկնաբանություն չունեմ, բայց կարծում եմ՝ իշխանությունները զգուշավոր չեն, և իշխանությունների բաժանման սկզբունքը։