00:00:00

Միխայիլ Գալուստյանը ամուսնալուծվո՞ւմ է

03:35, 30 հուլիս 2019 Շոուբիզնես

Շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանի և Վիկտորյայի ամուսնությունը համարվում է ամենաամուր ընտանեկան միություններից մեկը ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում, սակայն վերջերս սոցցանցերում լուրեր են պտտվում, որ նրանց ընտանիքում ամեն ինչ կատարյալ չէ:
Ինչպես հաղորդում է Московский комсомолец-ը, մի շարք Telergam-ալիքներ հայտնել են, որ Գալուստյանին վերջերս նկատել են մեկ այլ կնոջ ընկերակցությամբ. անծանոթուհին դերասանին ուղեկցելիս է եղել ինքնաթիռում` Բառնաուլ թռչելիս: Միևնույն ժամանակ նշվում է, որ շոումենի արձագանքն ուղևորների` իր հետ լուսանկարվելու ցանկությանլուսանկարվելու բավականին կտրուկ է եղել:
Նշվում է, որ 39-ամյա Գալուստյանը մեկնաբանություն չի տվել այս լուրերի առնչությամբ: Բացի այդ, Վիկտորյան օրերս հուզիչ գրառում է կատարել սոցցանցում և սիրո խոստովանություն արել ամուսնուն՝ իրենց ամուսնության 12-րդ տարեդարձի առթիվ: Միխայիլն ու Վիկտորյան ամուսնացել են 2007 թվականին: Նրանց ընտանիքում երկու դուստր է մեծանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր