00:00:00

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում 5 եւ 7 տարեկան երեխաներ են խեղդվել

23:10, 29 հուլիս 2019

Գանձաքար գյուղում այսօր` հուլիսի 29-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի «Մենուա» հանգստյան գոտու լողավազանում 5 եւ 7 տարեկան տղա երեխաներ են խեղդվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գանձաքարի համայնքապետ Վարդգես Դովլաթբեկյանը: «Երեխաները Երեւանի բնակիչներ  են եղել, եկել էին հանգստանալու, երեւի ծնողներն անուշադիր են եղել, որ դեպքը տեղի է ունեցել»,- ասաց համայնքապետը` նշելով, որ դեպքը մի քանի ժամ առաջ է տեղի ունեցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր