00:00:00

Սևանի թերակղզում հանգստացող իրանցիների մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

00:37, 30 հուլիս 2019 Իրավական

Հուլիսի 27-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելիս, թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով, Սևանի թերակղզուց ոստիկանության հենակետ բերման են ենթարկվել Իրանի 27-ամյա և 25-ամյա քաղաքացիներ: Նրանց անձնական խուզարկությամբ հայտաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կիսածխված գլանակ: Իրանցին հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որը հուլիսի 26-ին քաղել է Թեհրանից Երևան գալու ճանապարհին, Սևանի թերակղզում ինքը ծխելու միջոցով օգտագործել է և հյուրասիրել ընկերոջը: Ընկերոջ անձնական խուզարկությամբ ուսապարկի միջից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ եղել է ծխախոտի հինգ գլանակ՝ թմրանյութով: Նա հայտնել է, որ այն պատկանում է ընկերոջը: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր