00:00:00

Հրդեհ՝ Մրգաշեն գյուղում. տներից մեկում բալոնից արտահոսած գազն այրվել է

22:25, 29 հուլիս 2019 Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի սկզբնամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 1-ին փողոցի 14-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվել է գազի բալոնից (5կգ) արտահոսած գազը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:53-ին, մարվել՝ 13:54-ին: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր