00:00:00

ՀՀ ԶՈՒ-ում նկատվում է պայմանագրային զինծառայության նկատմամբ հետաքրքրության աճ

17:50, 29 հուլիս 2019

ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումից հետո հայտերի քանակն ավելացել է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Պայմանագրային զինծառայողների մոտ հետաքրքրության աճ է նկատվում, ինչը գուցե, կապված է նրանց աշխատավարձերի բարձրացման հետ: Այս ամենի հետ մեկտեղ գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ, որոնց պայմանագրային ծառայության անցնել ցանկացողը պետք է համապատասխանի»,- նշեց Բալայանը և հավելեց, որ հիմնականում այդ չափորոշիչները վերաբերում են առողջական խնդիրներին:
Նրա խոսքով՝ սահմանամերձ շրջաններում ծառայել ցանկացողների թիվն ավելի շատ է, քան չցանկացողների։ Անդրադառնալով սահմանին լիովին պայմանագրային ծառայությանն անցնելու  հարցին՝ Բալայանն ընդգծեց, որ հարցը դեռ չի քննարկվում: Նրա պնդմամբ՝ քանի դեռ ԶՈւ-ն է պետական սահմանի պահպանությունն իրականացնում, այլ ոչ սահմանապահ զորքերը՝ այդ քայլին հնարավոր չէ գնալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր