00:00:00

ՏՄՊՊՀ-ի պարզաբանումը՝ բազմաթոռի գնման հետ կապված

17:35, 29 հուլիս 2019

Երեկ Irakanum.am-ը  ներկայացրել էր «ՏՄՊՊՀ-ն 690 հազար դրամանոց բազկաթոռ է գնել» վերտառությամբ    գրապարակում, որի հետ կապված՝  ՏՄՊՊՀ-ն պատզաբանում է ներկայացրել․ Պարզաբանում Տեղեկացնում ենք, որ «Irakanum.am» լրատվական կայքում ս.թ. հուլիսի 28-ին զետեղված «ՏՄՊՊՀ-ն 690 հազար դրամանոց բազկաթոռ է գնել»  վերտառությամբ հրապարակման մեջ տեղ է գտել անճշտություն: Մասնավորապես հարկ է նշել, որ վերոնշյալ գումարով ձեռք է բերվել ոչ թե մեկ, այլ թվով տասը բազկաթոռ, յուրաքանչյուր՝ 69 000 դրամ արժեքով, որի վերաբերյալ տեղեկատվությունը հստակ արձանագրված է նաև www.e-gov.am կայքի «Մեկ անձից գնումներ» բաժնում  կցված համապատասխան գնման պայմանագրում՝ https://www.e-gov.am/transparent/: Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գնումների պլանը հաստատված է եղել դեռևս 2019 թվականի հունվարին և սահմանված կարգով հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգի www.gnumner.am կայքում:  Գնումն իրականացվել է «Մեկ անձից» գնման ձևով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, այն է՝ գնման առարկայի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը (1 մլն ՀՀ դրամը): Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ Հանձնաժողովը սահմանված կարգով գնային հարցում է կատարել թվով 3 ընկերությունների, որի արդյունքում ապրանքի մատակարարման պայմանագիր է կնքվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ:   ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով Ի հավելումն ՏՄՊՊՀ-ի ներկայացրած պարզաբանման՝ ընդգծենք, որ ինչպես երևում է մեր հրապարակման մեջ զետեղված սքրին շոթում,  գնվող ապրանքի անունը նշված է «բազկաթոռ»,  ոչ թե «բազկաթոռներ»։ www.e-gov.am -ում  Ներկայացված գնումների ցուցակն    ուսումնասիրելով՝ կարելի   է  տեսնել՝ եթե նույն տեսակի ապրանքից  գնվել է մեկից ավելի, ապա այդ ապրանքը եզակի թվով չի ներկայացված, այսինքն՝ մյուս ապրանքների դեպքում նշված  է  հոգնակի թվով՝ «դասագրքԵՐ», «էլելտրական գործիքՆԵՐ»,  «լուսարձակՆԵՐ»,   «ԲարձրախոսՆԵՐ», մինչդեռ բազկաթոռի դեպքում  գրված է եզակի թվով՝ բազկաթոռ, իսկ  կատարված  գնման PDF ֆայլը հասանելի է  է դարձել այսօր․ երեկ թեև ֆայլը կար, սակայն այն չէր բացվում, հետևաբար՝ ինչպե՞ս էր հնարավոր ենթադրել, որ գնվել   է տասը բազկաթոռ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր