00:00:00

Վարդավառի օրը 27-ամյա մի աղջիկ աչքի այրվածքով վնասվածք է ստացել

21:01, 29 հուլիս 2019 Իրավական

Հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հուլիսի 28-ին ժամը 20.00-ին հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացի և հայտնել, թե սրճարանում շշով հեղուկ են լցրել դեմքին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19.00-ին Հյուսիսային պողոտայում 25-ամյա մի երիտասարդ Վարդավառի կապակցությամբ ջրելու նպատակով հեղուկ է լցրել 27-ամյա և 43-ամյա երկու քաղաքացու վրա, ինչի հետևանքով 27-ամյա աղջիկը ստացել է նշված վնասվածքը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 22:05-ին երիտասարդը Հյուսիսային պողոտայի 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր