00:00:00

Որոշ հայտնիներ մասնակցեցին «Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում» չելենջին, բայց իրենք Գյումրի չգնացին

19:24, 29 հուլիս 2019 Հասարակություն

Գյումրու Վարդանանց հրապարակում   երեկ` հուլիսի 28-ին  տոնեցին Վարդավառը։
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պրոդյուսեր, ծնունդով գյումրեցի Ռուբեն Մխիթարյանի «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում» չելենջին շատ հայտնիներ միացան:
«Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը», - նշվում էր հոլովակում:
Չելենջն ակտիվորեն տարածվեց սոցիալական ցանցերում՝ հատկապես Ֆեյսբուքում և ինսթագրամում։
Չելենջին միացած հայտնիներից ոմանք գնացին Գյումրի, ոմանք էլ չելենջը տեղադրեցին իրենց էջերում, սակայն Գյումրիում չնշեցին այդ տոնը,  թեև այդ չելենջը նրանց համար PR-ի լավ միջոց դարձավ։
Փորձեցինք  պարզել՝  չելենջին միանալով ու կոչ անելով Գյումրիում նշել Վարդավառը, իրենք այդ օրը եղե՞լ են Գյուրիում։
 Երգչուհի Անահիտ Սիմոնյանն, օրինակ, մասնակցել է չելենջին, սական  իր   ֆեյսբուքյան էջում    և  ինսթագրամում   Գյումրուց որևէ լուսանկար կամ հոլովակ չի հրապարակել, թեև նա   ակտիվ է սոցցանցերում։ Երգիչ Միհրան Ծառուկյանը ևս  մասնակցել է չելենջին, սակայն Գյումրիում կարծես թե չի եղել․ նրա սոցցանցերում նկարներ կամ հոլովակներ չկան, ավելին՝ դատելով նրա արած վերջին հրապարակումներից՝  կարելի է ենթադրել՝ երգիչն այս օրերին գտնվում է    արտերկրում։
Դերասան Գրիգոր Դանիելյանը ևս մասնակցել է չելենջին,   սակայն նրա ֆեյսբուքյան էջում  ու    ինսթագրամում  Գյումրիում  տոնած Վարդավառից որևէ  լուսանկար կան տեսանյութ չկա։ Irakanum.am-ի թղթակիցը զրուցեց Գրիգոր Դանիելյանի պրոդյուսերի՝ Հայկի հետ, որը նշեց՝ տեղյակ չէ՝  Գրիգոր Դանիելյանը եղել է Գյումրիում, թե ոչ։ Չելենջին մասնակցել է նաև դերասանուհի Ելենա Բորիսենկոն, սակայն  սոցցանցերի նրա էջերում  ևս որևէ լուսանկար կամ տեսանյութ չկա Գյումրուց։ Դերասաններ Անդրանիկ Հարությունյանը և Ռաֆայել Երանոսյանը՝ Անդոն ու Ռաֆոն   ևս մասնակցել են չելենջին, սակայն Վարդավառը տոնել են մայրաքաղաք Երևանում։ https://www.instagram.com/p/B0dvBbtFO8m/  
https://www.facebook.com/andranik.harutunyan.9/videos/2347139372039303/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր