00:00:00

Երեկ զոհված պայմանագրային զինծառայողը Վանաձորից էր, ընտանիքի միակ տղան

16:00, 29 հուլիս 2019 Իրավական

Երեկ հակառակորդի կողմից արձակած մահացու կրակոցի հետեւանքով զոհված պայմանագրային զինծառայող Արման Բուդաղյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից էր: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ նա տան միակ տղան էր, ընտանիքն ունի նաեւ մեկ դուստր: Արման Բուդաղյանը բնակվում էր Կարեն Դեմիրճյան փողոցում: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Ա.Բուլղադարյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր