00:00:00

Անցկացվել է Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ. Արտակ Դավթյանը խնդիրներ է առաջադրել

10:24, 29 հուլիս 2019

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված 2019 ուսումնական տարվա առաջին ուսումնական փուլում զորքերի ղեկավարման, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, ինչպես նաեւ զորահավաքային ռեսուրսների հետ կապված վիճակին, առկա խնդիրներին եւ լուծման ուղիներին: ՊՆ-ից  հայտնում են, որ նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված կարեւորագույն միջոցառումներն ու առկա ձեռքբերումները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փաստել է, որ զորքերի մարտունակության ամրապնդմանն ուղղված ջանքերը հնարավորություն են ընձեռել կատարելագործել զինվորական անձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները՝ դրանք ըստ նշանակության կիրառելու եւ հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու գործընթացում: Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն առաջիկա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր