00:00:00

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել է

20:07, 28 հուլիս 2019

ArmLur.am-ի տեղեկություններով, Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Հիշեցնենք, որ նա այն դատավորն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում էր կայացրել եւ ում աշխատասենյակը խուզարկել էին: Տեղեկությունը ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի հետ, որը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: Մենք նաև տեղեկացանք, որ  Գլխավոր դատախազի պաշտոնակատարը դիմում է ուղարկել ԲԴԽ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասով և ԲԴԽ-ն ըստ օրենքի կասեցրել է նրա լիազորությունները: Ինչպես հայտնի է՝ նրա հանդեպ քաղաքացիների դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր