00:00:00

ԱԻՆ-ը զգուշացնում է հրդեհավտանգության մասին, հյուսիսի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

15:25, 28 հուլիս 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն զգուշացնում է, որ առաջիկա 5 օրերին Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հուլիսի 28-ի ցերեկը, 29-ին, օգոստոսի 1-2-ը հյուսիսային առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 30-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 28-ի ցերեկը, 29-31-ը, օգոստոսի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ արագություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր