00:00:00

«Տարբերեք թացը չորից, ճիշտը թացն է». Հայտնիները Վարդավառը նշում են Գյումրիում

14:20, 28 հուլիս 2019

Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում այսօր` հուլիսի 28-ին, հայ հայտնիների մասնակցությամբ մեկնարկել են Վարդավառի միջոցառումները: Ծնունդով գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը օրեր առաջ չելենջ էր հայտարարել.  «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է, նշենք Վարդավառը Գյումրիում Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք  ձեր հոլովակներին և իհարկե ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրիի սպասարկման ոլորտի տնտեսական բումը»: Չելենջին միացել են բազմաթիվ հայտնիներ: Չելենջին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն է: «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է»,-  հոլովակին կից գրում են հայ հայտնիները: Նշենք, որ Գյումրիում Վարդավառի միջոցառումները սկսել են առավոտյան 9:00-ից, քաղաքապետ Սամվել Բալասանյանը արձաններ  լվացել, այնուհետեւ Վարդավառ նշել: Գյումրիում աշխատում է 8 ջրատար մեքենա, ինչպես նաև ԱԻՆ մեքենաներ, որոնք կապահովեն ջրցանը: Գյումրու հրապարակը փակ է մեքենաներ համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր