00:00:00

Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է

12:33, 28 հուլիս 2019

Գյումրիում Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը տրված է: Հայ հայտնիներից շատերն  հուլիսի 28-ին Գյումրիում կնշեն Վարդավառը:  Սոցցանցերում ակտիվ տարածում գտած նոր՝ «Տարբերեք թացը չորից» մարտահրավերին միանալով՝  շատերը հուլիսի 28-ին կայցելեն Գյումրի: Մարտահրավերին մասնակցելու պարտադիր պայմաններից մեկը սեփական թաց հոլովակը նկարահանելն էր՝ բոլորին հրավիրելով Գյումրի:  Մարտահրավերի մտահղացումը գյումրեցի Ռուբեն Մխիթարյանին է։ «Տարբերեք թացը չորից: Ճիշտը թացն է: Դե ինչ, կարծում ենք այս տարի դուք ուղղակի պարտավոր եք գալ Գյումրի և հենց այստեղ նշել Վարդավառը: Սպասում ենք  ձեր հոլովակներին և, իհարկե, ներկայությանը Գյումրիում: Նկարահանեք ձեր թաց հոկովակը և նշեք այն մարդկանց, ում կուզենայիք տեսնել և ջրել Գյումրիում: Եկեք Վարդավառին բոլորով ապահովենք Գյումրու սպասարկման ոլորտի տնտեսական բումը»,- մարտահրավերի հոլովակին կից գրում են հայ հայտնիները: Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկին առաջինը ջրով ցողվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Միջոցառումները կշարունակվեն Վարդանանց հրապարակում: Տոնը ոգևորել է գյումրեցիներին, իսկ այն լավ կազմակերպելու համար  բոլոր կառույցներն իրենց ջանքերն են ներդրել:  Գյումրու քաղաքապետարանի  ջրցան մեքենաները կենտրոնական հրապարակում սպասում է բոլորին, դրանց են միացել նաև ԱԻ նախարարության մեքենաները, իսկ մինչ ջրոցին առավոտ վաղ բոլորով լվացվել են Գյումրու  արձանները: Օրվա ընթացքում Գյումրի այցելած հյուրերին  հաճելի անակնկալներ  են սպասվում: Արմենուհի Մխոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր