00:00:00

Դիլիջանի թունել տանող ճանապարհը բաց է

23:37, 27 հուլիս 2019

Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղից դեպի Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Ժամը 20:00-ին ժամանակավորապես փակ է Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը. գործում է Սևան-Դիլիջան նախկին ավտոճանապարհը: ժամը 20:21-ին Դիլիջանի թունել տանող ավտոճանապարհը բաց է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր