00:00:00

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի 70 երեխաներ այսօր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ․ Աննա Հակոբյան

21:03, 27 հուլիս 2019

Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր, Այգեպար եւ Ոսկեպար գյուղերի 9-13 տարեկան 70 երեխաներ այսօր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ մասնակցելու ինտերակտիվ-կրթական ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ «Ազգային պատկերասրահից հետո նրանք կայցելեն Հաղթանակի զբոսայգի, Կենդանաբանական այգի, կշրջեն Երեւանի այգիներով, ինչպես նաեւ կլինեն Տաշիր պիցցայում եւ մեր սիրելի Պոնչիկանոցում։ Ամառային արձակուրդների շրջանակում նման այցեր կազմակերպելու ենք Հայաստանի սահմանամերձ գյուղերի հարյուրավոր երեխաների համար»,-գրել է Հակոբյանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր