00:00:00

Միջադեպ Բերձորում. եղբայրներով նախ չեն ենթարկվել ոստիկանին, իսկ հետո նաեւ ծեծել են նրան

22:40, 27 հուլիս 2019 Իրավական

Արցախի ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը, ս.թ.հուլիսի 26-ին ժամը 20:00-ին Բերձոր քաղաքի Խաղաղության հրապարակում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել է Բերձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Ս. Բ.-ի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան: Արցախի ոստիկանությունից  հայտնում են, որ վարորդը չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջներին փորձել է շարունակել երթեւեկությունը, իսկ կանգնեցնելուց հետո պարզվել է, որ Ս. Բ-ն վարորդական իրավունքի վկայական չունի: Ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածք տեղափոխելիս վերջինս խոչնդոտել ու վիճաբանության մեջ է մտել ոստիկանի հետ, որի ընթացքում Ս.Բ-ն եւ այնտեղ ներկայացած նրա եղբայր՝ 20-ամյա Ջ. Ծ-ն հարվածներ են հասցրել ոստիկանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ս. Բ-ն եւ Ջ. Ծ-ն բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: Հարգելի քաղաքացիներ. Հիշեցնում ենք, ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի մասին, ըստ որի օրենսդիրը քրեական պատասխանատվություն է սահմանել իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքում՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր