00:00:00

Սիսիանում արդեն 4-րդ անգամ անցկացվեց Ազնվամորու փառատոնը

18:28, 27 հուլիս 2019

Այսօր Շաքիի ջրվեժի հարակից տարածքի հիասքանչ բնության գրկում արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվեց Ազնվամորու փառատոնը, որը կազմակերպել էին Վորլդ Վիժն Հայաստանը և «Վիկտորյա» ազնվամորի արտադրողների խումբը:   «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով փառատոնը հնարավորություն տվեց Սյունիքի մարզի 70 ազնվամորի արտադրողներին ներկայացնելու և վաճառելու իրենց արտադրանքը, և ինչն ամենակարևորն է՝ ծանոթանալ հնարավոր գնորդների հետ հետագա համագործակցության ակնկալիքով:    «Լավ կլիներ, որ նման միջոցառումները մեր մարզում շատ լինեն: Այս միջոցառումները նպաստում են տուրիզմի զարգացմանը Սյունիքի մարզում», - ողջույնի խոսքում նշեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:   Միջոցառմանը ներկա էին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:    «Երեխաների բարեկեցությունը ուղղակիորեն կապված է նրանց ընտանիքների բարեկեցության հետ: Արտադրողներին հզորացնելով` Վորլդ Վիժնը նպաստում է նրանց եկամուտների աճին, իսկ արտադրողներն էլ ստացված եկամուտներով կարողանում են ստեղծել բարեկեցիկ միջավայր իրենց երեխաների զարգացման համար», - ասաց Վորլդ Վիժն Հայաստանի Սյունիքի զարգացման ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը:  Փառատոնի հագեցած օրակարգը ներառում էր ազգային և ժամանակակից երգ ու պար, հայկական ավանդական գաթայի և ազնվամորու հյուրասիրություն, խաղարկություններ, մրցույթներ և անակնկալներ: Միջոցառմանը ելույթ ունեցան Միքայել Ոսկանյանը, DJ Smoke-ը, Սոֆի Դևոյանի Մշակույթի կենտրոնի սաները: Մասնակցիներին ուրախացրին նաև լարախաղացը և բազմաթիվ այլ մանկապատանեկան խմբեր: Փառատոնի ընթացքում առանձնացված էր նաև երեխաների համար նախատեսված գոտի, որտեղ երեխաները նկարում էին ու տարբեր աշխատանքներ պատրաստում:   

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր