
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի հայրը, խոսելով Իջևանում տեղի ունեցած հայտնի դեպքերի մասին,
հայտարարել է. «Շատ ցավալի է, որ անգիտակից մարդկանց դրդեցին: Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերևից, Հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է»:
Փաստորեն, Նիկոլին պատկանող և Նիկոլի կնոջ կողմից ղեկավարվող թերթը հերիք չէր, հիմա էլ Փաշինյանի հայրն է լծվել իջևանյան դեպքերը Հանրապետականին վերագրելու անհիմն և անհեթեթ քարոզչությունը:
Դեպքերից շաբաթներ անց, ունենալով հսկայական իրավապահ համակարգ ու չունենալով մեզ վերագրվող պնդումների գեթ մեկ լուրջ ապացույց, Փաշինյաններն ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ և շինծու քարոզարշավը:
Հիշատակված նախադասության մեկ այլ վտանգավոր դրվագ վերաբերվում է «Նիկոլի թշնամիներ« արտահայտությանը: Երկրի ներսում ո՛չ մենք ունենք թշնամիներ, ո՛չ էլ Փաշինյանին դիտարկում ենք թշնամի: Նման բառապաշարը ատելության խոսքի դասական դրսևորում է Փաշինյանի հոր շուրթերից, ինչը լրջագույն անհանգստություն պիտի պատճառի հենց Նիկոլին:
Իսկ «անգիտակից մարդիկ» արտահայտությունը ընդհանրապես կգերադասեմ չմեկնաբանել, ընդամնեը հիշեցնեմ, որ այդ «անգիտակից մարդիկ» են բերել Ձեր որդուն իշխանության:
Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին՝ իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից: Դա ճիշտ չէ, որ մարդկային և ոչ քաղաքական առումներով:
Եթե տիկինոջը արդեն անհնար է, ապա գոնե ընտանիքի մյուս անդամներին… Պետք չէ այդ մարդկանց թիրախ սարքել և ներքաշել քաղաքական պայքարի մեջ»: