00:00:00

Ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը նշանակել է Արցախի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ

14:59, 27 հուլիս 2019

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի սույն թվականի հուլիսի 26-ին ստորագրած հրամանի համաձայն ոստիկանության պետական պահպանության վարչության պետի տեղակալ, ինքը եւ ծառայության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի պաշտոնին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը: «Սույն թվականի հուլիսի 27-ին անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմին ներկայացնելով նորանշանակ վարչության պետին` ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը համոզմունք հայտնեց, որ Ջիվան Ղահրամանյանի մասնագիտական եւ կազմակերպչական հմտությունները կնպաստեն անձնագրային եւ վիզաների վարչության կողմից հասարակությանը մատուցվող ծառայություններն էլ ավելի պարզեցնելու ու այդ կերպ քաղաքացիների կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը ամրապնդելուն»,-ասովում է ԱԽ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր