00:00:00

Կոտայքի մարզի բնակիչը դիմել է գլխավոր դատախազություն և հայտնել՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժանձնակազմի մեղքով՝ իր մայրը վիրահատությունից ժամեր անց մահացել է

13:28, 27 հուլիս 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Մ․-ի դիմումի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն և հայտնել, որ հունիսի 26-ին իր մորը՝ Ռուզաննա Մ․-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ենթարկել են վիրահատության և վիրահատությունից 3 ժամ անց նշված բժշկական կենտրոնում մայրը մահացել է։ Կարեն Մ․-ն հայտնել է, որ մոր մահվան պատճառը եղել է նշված բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գլխավոր դատախազությունից ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180 և181 հոդվածների կարգով ընթացք լուծելու համար դիմումն ուղարկվել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տեսակետը խնդրի վերաբերյալ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր