00:00:00

Լոռում երիտասարդ ամուսիններին մեղադրանք են առաջադրել նորածին հորթին գողանալու համար

23:01, 26 հուլիս 2019 Իրավական

Լոռու մարզային քննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել նույն մարզի երիտասարդ ամուսիններին՝ նորածին հորթը գողանալու համար։ Դեպքը տեղի է ունեցել մայիսին։ Ամուսինը՝ 1991թ. ծնված տղամարդը աշխատել է որպես նախրապահ եւ 2019 թվականի մայիսի 15-ին, արոտավայրում, անասունների արոտի ժամանակ, կնոջ հետ նկատել է, որ կովերից մեկը ծնել է: Ըստ նախաքննական մարմնի՝այդ պահին՝ ամուսիններով որոշել են հորթուկը յուրացնել ու կինը զանգահարել է տիրոջն ու ասել, թե արոտավայրում ծնված հորթը սատկել է։ Այնուհետեւ՝ նորածին հորթին դրել են սեփական օգտագործաման ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, ու տեղափոխել իրենց անասնագոմ, որը հետագայում վաճառել են։ Պատճառված վնասը գնահատվել է 60.000 ՀՀ դրամ։ Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ քրեական գործն ուղարկվել դատարան։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր