00:00:00

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գավառի մանկատուն և տեղում ծանոթացել իրավիճակին

22:05, 26 հուլիս 2019

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաեւ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ՝ մատակարարված մսի հետ կապված խնդրին տեղում ծանոթանալու նպատակով: Աշխատակիցները Պաշտպանին պարզաբանել են, որ այդ մսից երեխաները չեն կերել: Ըստ մանկատան փոխտնօրենի՝ մսի արտաքին տեսքից խնդիրն արդեն ակնհայտ է դարձել. իրենց հայտնաբերած փաստն արձանագրելու համար ահազանգել են Սննդի անվտանգության պետական ծառայություն: Արման Թաթոյանը տեղում ուսումնասիրել է նաեւ մանկատան պայմաններն, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակը, բուժկետը, առանձնազրույցներ ունեցել հաստատության սաների հետ եւ ուսումնասիրել նրանց իրավունքների ապահովման վիճակը: Հիշեցնենք, որ մանկատուն էր մատակարարվել թերի սնունդ:  Ըստ հաստատության տնօրինության՝ մատակարար ընկերությունը եռօրյա ժամկետում վերացրել է արձանագրված թերությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր