00:00:00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը քաղաքացիների է ընդունել

21:31, 26 հուլիս 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի մոտ, ավանդույթի համաձայն, հուլիսի 26-ին, կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անմիջական և բաց շփման ընթացքում նախարար Ցոլակյանը լսել է քաղաքացիների առաջարկությունները, դիմում-բողոքները:  Քաղաքացիների մեծամասնությունը հանդիպման էր եկել ԱԻՆ-ում աշխատանքի անցնելու ցանկությամբ: Նախարարը համակողմանիորեն ծանոթացավ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին, հուսադրելով՝ առավելագույնս օգտակար լինել ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների շրջանակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր