00:00:00

Ամատունի Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

19:58, 26 հուլիս 2019

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ հարուցված քրեական գործը կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Տեղեկությունը  հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով վարչական վարույթ էր հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նկատմամբ: Այս մասին հայտնել էին ՀՀՏԿԶՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 2018 թվականի մայիսի 23-ի հանձնարարականով իրականացված ուսումնասիրությունների և ձեռք բերված նյութերի հիման վրա պարզվել էր, որ Ազգային արխիվի տնօրենի գործողություններում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ: Ամատունի Վիրաբյանին մեղադրանք էր առաջադրվել 309 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը): Խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր