00:00:00

ՊԵԿ-ից վստահեցնում են՝ մաքսատան աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան

19:20, 26 հուլիս 2019

Hraparak.am-ը գրում է․ Պետեկամուտների կոմիտեն պատասխանել է հուլիսի 25-ի գիշերը Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակմանը։ Հիշեցնենք՝ մաքսակետի պետ Գեղամ Վանունին իր աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել գործարար, գերմանական Deutsche Post /Գերմանական փոստ/ ընկերության սեփականատեր Արթուր Խառատյանին, որն այս մասին ահազանգել էր «Հրապարակին»։ «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 25-ին Բարգրատաշենի անցակետում տեղի ունեցած դեպքի առնչությամբ քննություն է ընթանում, ուստի ավելի մանրամասն տեղեկատվություն այս պահին չենք կարող տրամադրել։ Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները գործել են օրենքի տառին համապատասխան, ինչը կարող են փաստել նաև ականատեսները: Բացի այդ առկա են միջադեպի վերաբերյալ տեսագրություններ, որոնք հնարավորություն կընձեռեն համապատասխան մարմիններին պարզել իրականությունը։ Բոլոր այն անձինք, ովքեր գերազանցել են իրենց պաշտոնատական լիազորություններն ու պարտականությունները միանշանակ կկրեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ։», - պատասխանեց ՊԵԿ լրատվության պատասխանատու Լուսինե Մկրտչյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր