00:00:00

Վալերիյ Օսիպյանը մասնակցել է Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնմանը

18:47, 26 հուլիս 2019

Ոստիկանության կրթահամալիրում հուլիսի 26-ին տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պրոֆեսորադասախոսական կազմը նախ ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտքը կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Ոստիկանության ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմներն ու կրծքանշանները հանձնել են ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը: Ոստիկանության լեյտենանտներին շնորհավորական խոսք է ասել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Միջոցառումն ավարտվել է ՀՀ պետական օրհներգով ու հանդիսավոր երթով: Նորավարտ ոստիկանության լեյտենանտներն արդեն նշանակվել են համապատասխան պաշտոնների և շուտով ծառայության կանցնեն ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր