00:00:00

Դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող օպերատորի գործունեության վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

17:36, 26 հուլիս 2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ: Հունիսի 25-ին տուրօպերատորի գրասենյակում էին հավաքվել քաղաքացիներ, ովքեր բողոքում էին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման դեմ՝ նշելով, որ երաշխիք չունեն, որ իրենց տոմսերը նույնպես չեն չեղարկվի: « Նշված դեպքով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում»,-  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Մոտ հարյուր ՀՀ քաղաքացի մնացել էր Հուրգադայում հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով: Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորները հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով կժամանեն Հայաստան: Ըստ որոշ տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր