00:00:00

Լուրը պատվիրել է նախկին կուռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի․ Աննա Հակոբյանի գրասենյակ

17:50, 26 հուլիս 2019

ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, գրասենյակը հայտարարություն է տարածել «Իրատես» թերթի հրապարակած «լուրի» կապակցությամբ, որի վերաբերյալ ԶԼՄ-ները հարցումներ են ուղարկել գրասենյակ։ «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր լրատվամիջոցների կողմից շրջանառվող՝ «Իրատես» թերթի հրապարակած «լուրի» կապակցությամբ ստացել ենք հարցումներ, որոնց ի պատասխան հարկ ենք համարում նշել. Մեր տեղեկություններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կուռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար։ Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից։ Հարգանքով՝ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ 26․07․2019 թ․»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր